ՈՉ – ՈՔԻ ԵՎ ․ ․ ․ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

17:15 - 20 Նոյ, 2020

Պրահայում շարունակվում է  Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը։ Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը հանդես եկավ  73 կգ  քաշային կարգում։ Նրա և  իտալացի Ջիովանի Էսպոսիտոյի հանդիպումն ընթացավ արտասովոր լարված պայքարում։ Գոտեմարտի ընթացքը ցույց տվեց , որ մրցակիցների հնարավորությունները հավասար են, կողմերից ոչ մեկը զիջել, միավոր կորցնել չէր ցանկանում և պայքարի հիմնական ժամանակն ավարտվեց հավասար արդյունքով ՝ ոչ-ոքի։

Մրցակարգով նշանակվեց  լրացուցիչ ժամանակ, որտեղ հաղթանակը շնորհվում է առաջինը հնարք կատարողին։ Բախտը ժպտաց մրցակցին, որը  << ոսկե >> գցումով  շահեց գոտեմարտը։

Եվրոպայի նախկին չեմպիոն ֆերդինանդ Կարապետյանը ձեռնունայն կվերադառնա հայրենիք։

Այլ նորություններ