Սենա գետի ջրի որակը բարելավվել է և այնտեղ արդեն անցկացվել է տրիաթլոնի կանանց անհատական << Փարիզ – 2024 >> թեստային մրցաշար:
Մասնակցել են աշխարհի 65 լավագույն եռամարտիկներ: Բազմաթիվ հանդիսականներ են հետևել մրցումների ընթացքին:
Ջրի որակը բարելավելու գործընթացում ներգրավված են եղել Ֆրանսիայի բոլոր պետական մարմինները:
Պետական և տարածաշրջանային համայնքների 1,4 միլիարդ եվրոյի ներդրումներով 2016 թվականից ի վեր կատարված ջանքերը հանգեցրել են զգալի առաջընթացի. աղտոտված կեղտաջրերն այժմ 10 անգամ պակաս են, իսկ գրանցված ձկնատեսակների թիվը աճել է:
Նախատեսվում է մինչև 2024թ. կառուցել նոր ենթակառուցվածք՝ հորդառատ տեղումների ժամանակ գետի մաքրումը և ջրի որակը բարելավելու համար:
Եվ հետաքրքրական պատմական փաստ. 17-րդ դարի կեսերին Սենայում լողալը դարձել էր մոդայիկ, իսկ 1801թ. նավերի վրա կազմակերպվել է Դելինի անվան լողավազան, որն անվանվել է առաջին փրկարարներից մեկի անունով, ով լողի դասեր է տվել ցանկացողներին: Լողավազանը ջրով մատակարարվել է գետից:
19-րդ դարի վերջում արդեն գործել է շուրջ քսան նման լողավազան։ Հետո Փարիզի տարբեր հատվածներում աստիճանաբար սկսել են փակ ջրավազաններ կառուցել և գետավազանների թիվը պակասել է, իսկ Դելինիի ավազանը գոյատևել է մինչև 1993թ.:
1913թ. Սենա գետում անցկացվել է նույնիսկ սուզալողի Ֆրանսիայի առաջնությունը։ 1923թ. արգելվել է գետում լողալը։ Որոշման պատճառը նավագնացության ակտիվությունը և ջրի որակի արագ վատթարացումն է եղել: