ՊԵՏՔ է ՀԱՍՏԱՏԻ ԳՈՐԾԿՈՄԸ

11:35 - 04 Դեկ, 2020

Կանոէի միջազգային ֆեդերացիան  / ICF /  առաջարկել է փոփոխություններ կատարել << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերի ծրագրում։

ICF խորհուրդը համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկել է միջազգային օլիմպիական կոմիտե  / ՄՕԿ /: Ակնկալվում է, որ  խաղերի մարզաձևերի ամբողջական  ծրագիրը կհաստատվի ՄՕԿ-ի գործկոմի հերթական նիստում , որը նախատեսված է տարեվերջին։

Նոր մրցաձևը կոչվում է կայակ։ Բայդարկա և  կանոէ թիավարությունից կայակի  հիմնական տարբերությունն այն է, որ այս դեպքում միանգամից մեկնարկում է թիմային  պայքարի  չորսական  նավակ։

Այս մրցաձևում արդեն  մեդալներ են խաղարկվել աշխարհի առաջնությունում և  գավաթի խաղարկությունում։ Հարցում  շահագրգռված են հատկապես  ֆրանսիացիները։

Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի առաջարկը լրացուցիչ ուղեգրեր չի պահանջի,  քանի որ նույն մարզիկները մրցելու են ինչպես կայակում,   այնպես էլ  դասական թիավարությունում: Բացի այդ, մրցաշարը տեղի կունենա միևնույն՝  Իլ դե Ֆրան ջրանցքում: 

Ենթադրվում է, որ  փոփոխությունները  թույլ կտան պահպանել  ավանդականը  և ներմուծել նորարարություն  ու բազմազանություն։

Ի դեպ, կայակ մարզաձևը ընդգրկված է եղել  1936թ․ Բեռլինի օլիմպիական խաղերում։

 

Այլ նորություններ