ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՁՄԵՌԱՅԻՆԻՆ

11:28 - 14 Դեկ, 2020

Չինաստանում թողարկվել է <<  Պեկին – 2022 >>  ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված  ոսկե և արծաթե հուշադրամների առաջին խմբաքանակը:

Հավաքածուն բաղկացած է ինը օրինակից, որոնցից յուրաքանչյուրը վճարման միջոց է: Մետաղադրամի  մի կողմի վրա  խաղերի պաշտոնական խորհրդանիշն է , որի վրա պատկերված են ձյան փաթիլներ և չինական մեծ պատը: Դարձերեսին մարզաձևերի պատկերագրերն են, խաղերի թալիսմանը և 24-րդ ձմեռային օլիմպիական խաղեր մակագրությունը ՝ չինարեն լեզվով: 

Հուշադրամի տրամագիծը 60 միլիմետր է: Այն պարունակում է 150 գրամ մաքուր ոսկի և արժե  304 ԱՄՆ  դոլար: 

Հավաքածուում կլինեն նաև  40 հազար օրինակով,   5 գրամ կշռով մետաղադրամներ: 

Թողարկվել են նաև   150 գրամանոց  20 հազար և 15 գրամանոց 80 հազար արծաթե դրամներ։

Այլ նորություններ