ՄՕԿ - ի հրավերով օլիմպիական շարժման ղեկավարները մասնակցել են իններորդ առցանց գագաթնաժողովին։
Քննարկվել են բազմաթիվ հարցեր։
Գագաթնաժողովի մասնակիցները վստահություն են հայտնել Տոկիոյում 2021թ․ հուլիսի 23-ին մեկնարկելիք անվտանգ օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման հարցում։
Գերխնդիրը շարունակում է մնալ մասնակիցների առողջությունն ու անվտանգությունը։ Մշակվում են կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ , հաշվի առնելով իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները:
ՄՕԿ –ը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և << Տոկիո -2020 >> կազմկոմիտեին ՝ COVID-19- ի դեմ պայքարում կատարված աշխատանքների համար։ Օլիմպիական խաղերում կօգտագործվեն արագ թեստավորման մեթոդներ ու պատվաստանյութեր։
Համաշխարհային հակադոպինգային գործակալության / WADA / ղեկավար Վիտոլդ Բանկան խոսել է կազմակերպության կառավարման բարեփոխումների մասին: Կարևորվել է WADA- ի, Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի և միջազգային ֆեդերացիաների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
<< Օլիմպիական օրակարգ – 2020 >> -ի վերաբերյալ ամբողջական զեկույցը կներկայացվի ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանում, որը նախատեսված է Աթենքում, 2021թ․ մարտին։
Լսվել է նաև << Պեկին - 2022 >> կազմկոմիտեի զեկույցը։ Տեղեկացվել է ձմեռային խաղերի համար նախատեսված համավարակի դեմ կատարվող քայլերի և մրցումների նախապատրաստական աշխատանքների մասին։