Հրաձգության հավաքականը սկսում է հավաքը Երևանում

11:09 - 08 Փետ, 2016

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական վերջին հավաքը:

«Մեր այս հավաքի հիմնական և առաջնային նպատակը Եվրոպայի վարկանիշային առաջնությանը բավականին լավ նախապատրաստվելն է: Հիմնական շեշտը դնելու ենք Եվրոպայի առաջնությունում լավագույնս հանդես գալու վրա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 10 հրաձիգ թե մեծահասակների հավաքականից և թե երիտասարդական ընտրանուց:

Հավաքը մեկնարկում է փետրվարի 8-ին և կեզրափակվի 22-ին: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ