Թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Սոֆիայում ` ապրիլի 8-11-ը:
Մարզաձևի համաշխարհային ֆեդերացիան առաջարկել էր կազմակերպիչներին, որ հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում, համավարակի պատճառով , հրաժարվեն որևէ պաշտոնական մրցաշարի անցկացումից:
Ահա թե ինչու Բուլղարիայի մայրաքաղաքում հունվարի 30-31-ը նշանակված օլիմպիական խաղերի եվրոպական ընտրական մրցաշարը կրկին հետաձգվեց: Նախատեսվում է այն անցկացնել մայիսի 7-8-ը: Նշենք, որ որակավորումն ի սկզբանե պետք է տեղի ունենար Միլանում , ապրիլի 17 – 19 –ը, բայց հայտնի պատճառով տեղափոխվեց Մոսկվա ` ապրիլի 16-18-ը:
Այս ծրագրերը նույնպես գուցե չիրականանան ` մայրցամաքում տիրող անբարենպաստ իրավիճակի և սահմանների փակման պատճառով: