ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

12:07 - 07 Հոկ, 2025

Բաթումում  ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում խաղացվել է երկու փուլ: Երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց  հավաքականը ոչ ոքի՝ 2:2 -է ավարտել  հանդիպումը խորվաթների հետ: Խաղաղ ելք են  ունեցել Շանթ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Հայկ Մարտիրոսյանի և Արամ Հակոբյանի մրցամարտերը։

Հիշեցնենք,  որ առաջին տուրում ՀՀ հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Լիտվայի թիմին։

Երկրորդ տուրում կանանց թիմը 2,5:1,5 հաշվով հաղթել է ռումինացիներին: Մեր հավաքականում հանդես են գալիս Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը, որոնք  առաջին տուրում  2,5:1,5 հաշվով առավելության են հասել   Էստոնիայի թիմի նկատմամբ։

 

Այլ նորություններ