Տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ՀՎՖ նախագահ՝ Հրաչյա Մուրադյանը:
Ներկայացվել է 2020թ․ կատարած աշխատանքների հաշվետվությունը և հաստատվել է 2021-ի ծրագիրը:
Հավաքականի գլխավոր մարզիչ է ընտրվել ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, սպորտի վարպետ Ավագ Նիկողոսյանը, երկրորդ մարզիչ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս Հովհաննես Ասմարյանը, թիմի պետ՝ փորձառու մասնագետ, վոլեյբոլի համապետական ֆեդերացիայի մարզչական հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Սուլթանյանը։ Վերջինը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ ընթացիկ մրցաշրջանում լուրջ ծրագրեր և անելիքներ կան: Նախատեսվում է մեր թիմի մասնակցությունը Վրաստանում մարտին անցկացվելիք միջազգային մրցաշարին:Առավել կարևոր է մեզանում նոյեմբերին կայանալիք Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլերից մեկը:Միջազգային մրցաշարեր են նախատեսված նաև ձյան վրա և լողափային վոլեյբոլից: