Խորվաթիայի Պորեչ քաղաքում, մայիսի 19 - 23-ը պետք է անցկացվի կարատեի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է։ Համաշխարհային դասակարգման աղյուսակի յուրաքանչյուր քաշային կարգի առաջին չորս տեղերը գրաված մարզիկները կստանան Տոկիո մեկնելու իրավունք: Եվս երեքական արտոնագիր կտրվի Փարիզի ընտրական եզրափակիչ մրցաշարում / հունիսի 11-13-ը/։
Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի / EKF / պատվիրակությունն այցելել է առաջնության գլխավոր մրցասպարեզ, մարզասրահներ, հյուրանոցներ և ֆեդերացիայի համագումարի անցկացման վայր: Մանրամասն քննարկվել են հակահամաճարակային կանոնները, որոնք խստորեն պետք է պահպանեն մրցաշարի բոլոր մասնակիցները: