Եվրոպայի օլիմպիական կոմիտեն / EOC / և Եվրոպական հեռարձակողների միությունը / EBU / հայտարարել են փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: Այն նշանավորվում է նրանով, որ EBU-ն կլուսաբանի եկող տարի Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերը:
Համաձայնագիրը հրապարակվել է այն բանից հետո , երբ երրորդ խաղերի կազմկոմիտեն հաստատել է միջոցառման ծրագիրը և մարզաձևերի ցանկը:
Այդ միջոցառումը ներառում է 25 մարզաձև, որտեղ կխաղարկվեն նաև Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Ուղիղ հեռարձակմամբ Եվրոպական խաղերի յուրաքանչյուր պահ հասանելի կլինի ամբողջ աշխարհում :
EOC նախագահ Սպիրոս Կապրալոսն ասել է, որ համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Եվրոպական խաղերի համար: Մարզասերները հնարավորություն կունենան հետևել Եվրոպայի բարձրակարգ մարզիկների ելույթներին: 18 մարզաձևերի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական խաղերում տեղ ունենալու համար:
EBU- ի ներկայացուցիչները ուրախ են համագործակցության համար, մանավանդ, որ երկար տարիներ աջակցել են օլիմպիական մարզաձևերի լուսաբանմանը: