Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումը կարևոր գործոն է ամռանը նախատեսված Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման համար: Kyodo գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նա նաև ասել է, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում կարևոր է հետևել պատվաստանյութերի արդյունավետությանը։ Եթե այդ արդյունքը դրական լինի, ապա հնարավոր կլինի խոսել խաղերի անցկացման մասին։
Գեյթսը և նրա կինը ՝ Մելինդան, ղեկավարում են 50 միլիարդ դոլար հիմնադրամով բարեգործական կազմակերպություն։ Գործունեության հիմնական ուղղություններ են պայքար զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ և առողջապահական ու կրթական ծրագրերը:
Հիմնադրամի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ արդեն հատկացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և աղքատներին աջակցելու համար, որոնք առավել խոցելի են համաճարակի պայմաններում: