ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

11:47 - 02 Փետ, 2021

Օլիմպավանի մրցագորգերի վրա կրկին աշխուժություն է տիրում:  Ըմբիշները  նախապատրաստվում են նոր մրցաշրջանի առաջին փորձությանը:

Հունահռոմեական և ազատ ոճի մեր հավաքականները պետք է մասնակցեն Կիևում փետրվարի 24 – 28 –ը զուգահեռաբար անցկացվելիք միջազգային ավանդական խոշոր մրցաշարին:  

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայում տեղեկացանք, որ նախապատրաստական պարապմունքները ընթանում են համապատասխան ծրագրերով: Մարզիկները անմնացորդ նվիրումով են աշխատում, կատարում մարզիչների հանձնարարությունները, ուղղում թերությունները, քանզի նրանք  լավ գիտեն,  որ մրցուղերթի կմեկնեն միայն արժանիները:

Այլ նորություններ