
Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը սկսում է իր պայքարը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում։
Մեր առաջին մրցակիցը Բուլղարիայի հավաքականն է, որը սեփական հարկի տակ այսօր երեկոյան հարաբերությունները կորոշի մեր երկրի ընտրանու հետ: Կարևոր այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 21:15-ին և կհեռարձակվի ՖԻԲԱ-ի YouTube ալիքի ուղիղ եթերով։
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, սերբ Բոգդան Կարաչիչը և նրա օգնական Կոստաս Պապավասիլեուն մրցավայր են ուղեկցել հետևյալ գուլիվերներին.
Գաբրիել Աճեմյան (Հ.Մ.Ը.Մ., Լիբանան)
Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ, Հայաստան)
Քրիստիան Վիտալ («Տորտոնա», Իտալիա)
Ռաֆայել Մասումյան («Գրանադա Հիլս», ԱՄՆ)
Դանիել Կիրակոսյան («Տեմպ-ՍՈՒՄԶ», Ռուսաստան)
Անդրե Սպայթ-Մկրտչյան («Սպարտանս», Վենեսուելա)
Կարեն Մելիքյան («Ուրարտու», Հայաստան)
Մարատ Միքայելյան (ԲԿՄԱ, Հայաստան)
Վալերի Աղաջանյան (ԳԱԿ Գդինյա, Լեհաստան)
Դավիթ Խաչատրյան («Հատիս», Հայաստան)
Յուրա Մելիքյան (ԼՈՒ, Լատվիա)
Ալբերտ Թադևոսյան (առանց թիմ)
Դանիել Գևորգյան ( «Ուրարտու», Հայաստան)
Արկադի Մկրտիչյան ( «Ուրարտու», Հայաստան)
Ի դեպ, մեր մարզասերին քաջածանոթ Քրիս Ջոնսի փոխարեն նատուրալիզացված խաղացողը կլինի Քրիստիան Վիտալը, որը հանդես է գալիս իտալական «Տորտոնա» ակումբում։