ՏՈԿԻՈՅԻ ՋՐԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

12:12 - 10 Փետ, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները կանգնած են փաստի առջև: Բայդարկա և կանոէ մրցաձևերի  համալիրում առկա են ջրային ոստրեներ:  

Ըստ  Kyodo գործակալության,  այդ  խեցեմորթերը կցվում են գլանաձև լողանների  մակերեսին, որոնք օգտագործվում են ալիքները ճնշելու և նավարկելու ժամանակ  ջրային հարթ մակերես պահպանելու համար: Իսկ ահա ոստրեների միացումով  լողանները   ընկղմվում են ջրում  և մակերեսին անհարթություններ են առաջանում: Ընդհանուր առմամբ, ալիքները կանխելու  համար,  օգտագործվում է 470 լողան ՝  յուրաքանչյուրը 12 մետր երկարությամբ և  60 սանտիմետր տրամագծով: Նշվում է, որ ոստրեներին գրավում է   ջրի  աղիությունը: 

Քանի որ թիավարության այդ ասպարեզը  միջազգային չափանիշներին համապատասխանող  միակ  համալիրն է Տոկիոյում, կազմակերպիչները փնտրում են խնդիրը լուծելու տարբերակներ:

Իշխանությունները ցանկանում են օլիմպիական խաղերից հետո պահպանել  այդ մրցուղին:

Այլ նորություններ