Օլիմպիական խաղերի մթնոլորտը տարբերվում է մարզական մյուս իրադարձություններից։ Մարզիկները հաճախ ասում են, որ բնույթով օլիմպիականի փորձը բացառիկ է: Հանդիսատեսը նույնպես լավ գիտե, թե որքան յուրահատուկ են օիմպիական խաղերը:
ՄՕԿ-ի Milano Cortina - 2026՝ ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերի համակարգող հանձնաժողովում վճռական են կազմկոմիտեին օգնելու համար: Անշուշտ, կազմակերպիչները տարբեր են, թեև նրանցից յուրաքանչյուրը հարմարեցնում է իր ծրագրերը ՄՕԿ-ի << Օլիմպիական օրակարգ – 2020 >> ռազմավարության շրջանակին: Այդ առումով Milano Cortina - 2026-ը նույնպես շատ համահունչ է նշած նպատակներին: Հայեցակարգը կայանում է նրանում, որ օգտագործվեն եղած մրցավայրերը, որոնք ժառանգության առումով հեռանկար չունեն: Կազմակերպիչները նախօրոք չգիտեին, թե որքանով են այդ մարզահանգրվանները օգտագործվելու խաղերից հետո:
Բնական է, տարբերություն կա ձմեռային և ամառային խաղերի միջև: Այնուհանդերձ, Փարիզի փորձը կիրառվում է Միլանո Կորտինայի հայեցակարգում:
Ձմեռային օլիմպիական խաղերը վերադառնում է լեռնադահուկային սպորտի ծննդավայր՝ Եվրոպա: Մարզաձևը ընդգրկում է Իտալիայի հիասքանչ լեռների մեծ մասը և զբաղեցնում է 22,000 քառակուսի կիլոմետր տարածք:
2026թ. փետրվարի 6 - 22-ը ավելի քան 90 ԱՕԿ – ների 2900 մարզիկ – մարզուհիներ սառույցի և ձյան վրա, ութ մարզաձևերում կպայքարեն խաղարկվող մեդալների 116 հավաքածուի համար: