Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / գործկոմն առաջարկել է նոր ռազմավարական ճանապարհային քարտեզ ՝ << Օլիմպիական օրակարգ -2020 + 5 >> անվանումով: Փաստաթղթում ներառված 15 առաջարկությունները հիմնված են առանցքային գաղափարների վրա, որոնք որոշիչ նշանակություն կունենան հետկորոնավիրուսային պայմաններում։
Քարտեզը կազմված է 2014 –ի << Փոխիր ինքդ քեզ, կամ աշխարհը կփոխի քեզ >> փաստաթղթի կարգախոսով: Այն պետք է կարգավորի ՄՕԿ-ի և օլիմպիական շարժման աշխատանքը մինչեւ 2025 թվականը:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է , որ կարգախոսն այսօր էլ արդիական է: Մեզ շրջապատող աշխարհը շարունակում է զարգանալ: Որքան էլ դժվար լինի, եթե ճիշտ եզրակացություններ անենք, կարող ենք դրանք հաղթահարել:
Նոր քարտեզը ՄՕԿ-ի անդամների քննարկմանը կներկայացվի մարտին նախատեսված կազմակերպության 137-րդ նստաշրջանում։