Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ / հաստատել է 2030թ. և 2034թ. աշխարհի առաջնությունների մրցավայրերը։ 2030թ. մրցաշարը կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան։ Առաջնության մեկական հանդիպում նշանակված է Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում: 2034թ. ստուգատեսը կկայանա Սաուդյան Արաբիայում։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորելով բոլոր ֆեդերացիաներին նշել է, որ առաջնության հանդիպումները թեև կայանալու են տարբեր երկրներում, ոչ թե բաժանելու, այլ՝ միավորելու բոլորին։