ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ

12:17 - 10 Հուլ, 2024

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» արդեն մեկնել է  Հունգարիա և Եվրոպայի  չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի  ծրագրով այսօր՝ հուլիսի 10 –ին, կմրցի  Մինսկի «Դինամոյի» հետ։

Հանդիպումը տեղի կունենա  Մեզեկեվեշդ քաղաքում և կսկսվի  Երևանի ժամանակով 22:45-ին / Բելառուսի թիմերը եվրագավաթի հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում /։

Նախախաղային  ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ասել է, որ իր թիմը ազատված է մրցակցի երկրպագուների ճնշումից,  չեզոք դաշտում է խաղը:  

-  Լավ գիտեմ Բելառուսի ֆուտբոլը, որովհետև ինքս խաղացել եմ այդ երկրի թիմերի դեմ: Գիտեմ նաև առաջիկա մրցակցի խաղային ձեռագիրը և գտել ենք դիմակայելու համապատասխան հակաթույնը: Այնուամենայնիվ, ենթադրում եմ, հաջողության հասնելու համար մրցակիցների  միջև ֆուտբոլային  պատերազմ տեղի կունենա, - ասել է Եղիշե Մելիքյանը:  

Պատասխան հանդիպումը նշանակված է հուլիսի 16-ին՝ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Այլ նորություններ