ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐ ՈՒՆԵՆՔ

13:13 - 09 Մար, 2021

Նորագավիթի  սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց համապետական հերթական առաջնությունը: Մարտուղյակներում իրենց ունակությունները դրսևորեցին Երևանի, Գյումրիի և Վանաձորի  96  մասնակիցներ  / 27 մարզուհի, 69 մարզիկ /:

Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար  Արտաշես Մադոյանն ասաց , որ մրցողների շարքում  շնորհալի, հեռանկարային տղաներ և աղջիկներ կային: Կարևորն այն է, որ մասնագետները կարողանան <<  աճեցնել >> նրանց, դարձնել բարձրակարգ վարպետներ: Այդ գործում անհրաժեշտ է  նաև երկրում  ընդլայնել սուսերամարտի աշխարհագրությունը:

Չեմպիոնի պատվին արժանացան երևանցիներ  Էդվարդ Օվիկյանը / խոցասուսեր /, Մայքլ Հովհաննիսյանը / ճկասուսեր /,գյումրեցի Վահան Նազարեթյանը / թրասուսեր /, ինչպես նաև ճկասուսերակիր Աիդա Ալոյանը և խոցասուսերակիր Էմմա Պողոսովան / երկուսն էլ ՝ Երևան /:

Առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացվի Ծաղկաձորում: Մրցանակակիրները կնախապատրաստվեն ապրիլին Մադրիդում  անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ երիտասարդները ՝ Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը:  

 

 

Այլ նորություններ