ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

12:18 - 17 Մար, 2021

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարտի 22-ին կքննարկեն  օտարերկրյա հանդիսականներին մրցասպարեզներում մուտք գործելու հարցը: 

Նախատեսված հանդիպմանը  պետք է մասնակցեն  են միջազգային օլիմպիական  և  պարալիմպիկ կոմիտեների, Ճապոնիայի կառավարության, Տոկիոյի վարչակազմի  և խաղերի կազմկոմիտեի ղեկավարները։

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը  բացառել էր արտասահմանցի երկրպագուների ներկայությունը: Նույն դիրքորոշումն ունեն նաև երկրի բնակիչները՝ ըստ սոցհարցումների: 

Ճապոնիան արգելում է  նոր վիզաների տրամադրումը ՝  Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերելու առնչությամբ: 

Առայժմ երկիր  մուտք գործելու իրավունք ունեն  միայն Ճապոնիայի քաղաքացիները և երկարաժամկետ վիզա ունեցող օտարերկրացիները:

 

Այլ նորություններ