ՀԱՂԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

11:00 - 26 Մար, 2021

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակով սկսեց 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլի առաջին խաղը:

Մեր թիմը  Վադուցում հանդիպեց Լիխտենշտեյնի ֆուտբոլիստների   հետ և առավելության հասավ  նվազագույն ՝ 1:0 հաշվով: Գոլը գրանցվեց խաղավարտի մատույցներում ՝  84-րդ րոպեին, երբ մեր թիմին հաղթական միավորներ  << նվիրեց  >>  ինքնագոլի հեղինակ,  տանտերերի թիմի պաշտպան Նոա Ֆրոմելտը:

Մարտի 28 –ին, երկրորդ տուրում, Երևանում Հայաստանի ֆուտբոլիստները կընդունեն  Իսլանդիայի մարզիկներին:

Այլ նորություններ