ԽԱՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

12:46 - 16 Ապր, 2021

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում այսօր՝ ապրիլի 16 –ին ,  մեկնարկեց Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ: Նրանցից մեկը`  հին աշխարհամասի նախկին չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն է / 73 կգ / : Մեր պատվիրակի առաջին  մրցակիցն է մոլդովացի Անդրիս Կորնելը: Մեկնարկային այդ հանդիպումը կկայանա վաղը ՝ առաջին մրցահերթում:

Ուզում ենք հավատալ, Ֆերդինանդը կհաղթահարի բոլոր արգելքները և  չեմպիոնի համար սահմանված 700 միավորով կհարստացնի օլիմպիական վարկանիշային իր պաշարը:

Փոխչեմպիոնին կշնորհվի 490, իսկ երրորդ մրցանակակրին՝  350 միավոր:

Այլ նորություններ