
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան / IWF / հայտնում է, որ ՄՕԿ-ի գործկոմը հաստատել է, որ 2028թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ծրագրում կներառվեն լրացուցիչ երկու քաշային կարգեր (մեկական՝ տղամարդկանց և կանանց)։
Որոշումը կայացվել է օլիմպիական ծրագրերի հանձնաժողովի առաջարկության և միջազգային ֆեդերացիայի խնդրանքի հիման վրա։ Ավելին, 120 ծանրորդների (60 տղամարդ և 60 կին) քվոտան մնում է անփոփոխ. այս մարզիկները կմրցեն 12 քաշային կարգերում / 10 –ական մարզիկ –մարզուհի /:
«ՄՕԿ-ը հաշվի է առել ներկայացված փաստարկները: Ծանրամարտի համայնքը որոշումն ընդունել է գոհունակությամբ և ցանկանում է բավարարել մարզաձևի ներկայացուցիչների սպասելիքները: Երեք տարի անց աշխարհը կհետևի Լոս Անջելեսի օլիմպիական մարզահանդեսին և մենք շատ ուրախ ենք մասնակցության մաս կազմելու համար», - նշել է IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդը: