Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը:
Առաջինը մրցագորգ ելան ազատ ոճայինները: Օրը հաջողություն չբերեց Հայաստանի պատվիրակներին: Արման Անդրեասյանը / 74 կգ / և Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ / տարբեր փուլերում ձախողվեցին, եզրափակիչ չմտան և անմասն մնացին խաղարկվող օլիմպիական ուղեգրերից:
Հայաստանի պատվիրակության կազմում մեր ազատ ոճայիններից Տոկիո կմեկնեն Արսեն Հարությունյանը / 57 կգ / և Վազգեն Թևանյանը / 65 կգ /:
Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանից պայքարի կելնեն Արմեն Մելիքյանը / 60 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ / , Արթուր Շահինյանը / 87 կգ / և Դավիթ Օվասապյանը / 130 կգ /: