ԿՐՃԱՏՈՒՄ, ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐԱՄՈՒՏ

11:17 - 19 Հոկ, 2021

Կորոնավիրուսի  համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ -ը և  << Փարիզ - 2024  >> կազմկոմիտեն որոշել են  կրճատել օլիմպիական խաղերի  անցկացման ծախսերը: 

Օլիմպիական մարզիկների  քանակը   կնվազի, կհավասարվի   10,500 – ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ  1000 -ով պակաս է:

Կնվազի  նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների  թիվը: 

Խաղերի պատմությունում  առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:

Փարիզի ստուգատեսում իրենց  նորամուտը կնշեն   և մեդալներ կխաղարկվեն  բրեյքինգ,   սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերում: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել  << Տոկիո  -2020 >> - ի  ցուցադրական ելույթներում:

 

Այլ նորություններ