Կանոէի միջազգային ֆեդերացիան / ICF/ փոփոխություն է մտցրել կազմակերպական հարցերում: Նախկինում մարզիկները մրցավայր էին մեկնում նավակներով: Հետայսու ամենուրեք կազմակերպիչները նոր նավակներ կտրամադրեն մասնակիցներին:
Որոշումը կնպաստի մարզաձևի մասսայականացմանը և նոր մրցավայրերի ստեղծման գործին: Այս համակարգի շնորհիվ պատվիրակությունները կազատվեն ծանրաբեռնվածությունից և ավելի հեշտ կլինի մրցումների մեկնել – վերադառնալու գործընթացը:
Այդպես կլինի նաև Բառնաուլում, որտեղ վաղը ՝ մայիսի 20 –ին կմեկնարկի մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը:
Կազմկոմիտեն բառնաուլյան ստուգատեսի մասնակիցներին արդեն 300 նոր նավակներ է տրամադրել , որի համար ծախսել է ռուսական 150 միլիոն ռուբլի:
Մրցաշարին հայտավորված են 57 երկրների ավելի քան 400 մարզիկներ: Նրանց թվում են մեր երկրի պատվիրակներ, կանոիստ Արա Վիրաբյանը և բայդարկավար Էդգար Թությանը:
Մրցումներում կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր: