Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեց աշխարհի գավաթի խաղարկության եվրոպական գոտու տղամարդկանց հեռավար մրցաշարը: Իրենց ունակությունները դրսևորեցին հին աշխարհամասի շուրջ 30 երկրների ավելի քան 270 շախմատիստներ:
Եվրոպական գոտուց վճռական փուլին կմասնակցեն 36 հաջողակները: Նրանց թվում են մեր երկրի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը:
Պատվավոր գավաթի համար պայքարը կանցկացվի հուլիս – օգոստոս ամիսներին ՝ Սոչիում, առկա / դասական / տարբերակով: