Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել մեծ յոթնյակի երկրների ղեկավարներին` Տոկիոյի օլիմպիական խաղերի անվտանգ անցկացմանն աջակցելու համար:
Անգլիայի Քորնուոլ քաղաքում երեկ ավարտված G7- ի գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ առաջիկա ամառային մարզահանդեսի ցանկալի կայացումը կդառնա COVID-19- ի հաղթահարման միասնության խորհրդանիշ:
Ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 39 - օր: