ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

12:17 - 15 Օգո, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խուսափել առաջիկա օլիմպիական խաղերի կազմակերպմանը միջամտելուց և հայտարարել է,  որ կստեղծի  հատուկ աշխատանքային խումբ: Նպատակը  նահանգում անցկացվող միջոցառումը անվտանգ, անխափան և հաջողված դարձնելն է:

Թրամփը  իրեն անվանել է  ստորաբաժանման նախագահ, իսկ իր տեղակալ  Ջեյ Դի Վենսը կլինի խմբի փոխնախագահը։

«Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը կերտվում են որպես հրաշալի պահ Ամերիկայի համար։ Դա  շատ հուզիչ է», - ասել է ԱՄՆ  նախագահը։

Կալիֆոռնիայի պաշտոնյաները սպասում են, որ LA28-ը կավելացնի զբոսաշրջության ցուցանիշները։

Երկիրը, կանխատեսումների համաձայն, առաջիկա  տարիների ընթացքում  կընդունի ավելի քան 30 միլիոն զբոսաշրջիկ, ինչը լրացուցիչ շեշտադրում կդնի ճանապարհորդական համակարգերի և ենթակառուցվածքների վրա։

Հաջողությունը պահանջում է ռազմավարություն, միասնություն և ներդրումներ։

 

Այլ նորություններ