Խառը մարտարվեստները (MMA) հնարավոր է ընդգրկվի 2028թ. Լոս Անջելեսում անցկացվող օլիմպիական խաղերի ծրագրում:
MMA- ն արագ զարգացող մարզաձեւ է և ցանկալի է, որ այն գրանցում ստանա օլիմպիական խաղերի ցանկում: Հավանական է, որ Լոս Անջելեսի խաղերում MMA- ն լինի ցուցադրական:
Մերձավոր Արևելքում կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ MMA- ն անդամակցի օլիմպիական ընտանիքին:
MMA- ի հնարավոր ընդգրկման հիմնական հարցն այն է, թե ով է ելույթ ունենալու այնտեղ, ինչպիսին կլինեն կանոնները: Բանն այն է, որ համաշխարհային MMA- ն բաժանված է արհեստավարժների և սիրողականների, որոնք տարբերվում են կանոններով: Այս ամենի մասին հայտնել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IMMAF) նախագահ Քերիթ Բրաունը: