ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

10:07 - 16 Հուն, 2021

Հունիսի 15-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում կայացել է  ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ուժերը կչափի Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 6/7-ին՝ Ուելսում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 13/14-ին՝ Երևանում։

Տեղի է ունեցել նաև  ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

 

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի հետ, գավաթակիր «Արարատը»՝ հունգարական «Ֆեհերվարի», իսկ բրոնզե մեդալակիր «Ուրարտուն»՝ Սլովենիայի փոխչեմպիոն «Մարիբորի» հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ –ն:

 

Այլ նորություններ