Եվրոպայի օլիմպիական կոմիտեն մարտ ամսին հարցաշար էր ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե: Սահմանված ժամկետում տրվել են բոլոր հարցերի պատասխանները:
Այսօր ՝ ապրիլի 19 –ին ԵՕԿ –ի պատասխանատուները հեռավար ձևաչափով զրուցեցին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
Տասնյակ հարցեր ուղղվեցին երևանցի պաշտոնյային: Եղան հստակ, հակիրճ պատասխաններ: Դրանք վերաբերում էին ԵՕԿ –ի հետ ԱՕԿ- ների, մասնավորապես՝ ՀԱՕԿ –ի համագործակցությանը : Այդ հարցին Ռոստոմյանը դրականորեն արձագանքեց, հավելելով , որ հնարավոր է ավելի սերտացնել կապերը: Վատ չի լինի , որ ԵՕԿ –ի հանձնաժողովների կազմերում ընդգրկվեն հին աշխարհամասի ավելի մեծ թվով երկրների ներկայացուցիչներ: Ասածը վերաբերում է նաև ԱՕԿ –ների ՝ Եվրամիության համապատասխան ոլորտի և ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ԱՕԿԱ / աշխատանքներին:
Անդրադարձ եղավ միջազգային և եվրոպական ֆեդերացիաների հետ տարվող աշխատանքներին, համավարակի պայմաններում տարվող գործերին և այլն:
Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին որոշ առաջարկություններ արեց, որոնք դրական արձագանք ստացան: Ասվեց , օրինակ , որ լավ կլինի ընդարձակել Եվրոպական խաղերում ընդգրկված մարզաձևերի ցանկը: Սխալ չի լինի, եթե բոլոր մարզաձևերի մրցանակակիրները ստանան ամառային օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր: Նման պարագայում այլևս չի կատարվի վարկանիշային մրցաշարերի ժամկետների փոփոխություն:
Հեռավար հանդիպումն անցավ ջերմ , բարեկամական, գործնական մթնոլորտում: