ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:27 - 25 Հուն, 2021

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։ 

Խաղային վերջին  օրը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության  հասավ   Հայաստանի Մ-15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ-16 հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին:

Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ 

Մրցաշարի Արդար խաղի մրցանակը շնորհվեց Լիբանանի Մ-16 հավաքականին, իսկ առաջնության  լավագույն ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ –ն

 

 

Այլ նորություններ