Ճապոնիայի 46 վարչատարածքներով անցնելուց հետո, Տոկիոյում սկսվել է օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի վերջին փուլը:
Այդ առթիվ հանդիսավոր արարողություն է անցկացվել << Կոմաձավա օլիմպիկ >> մարզադաշտում:
Փոխանցավազքի Տոկիոյի փուլը բաժանված է վեց մասի: Այն կավարտվի գլխավոր օլիմպիական ասպարեզում ՝ հուլիսի 23-ին, խաղերի պաշտոնական բացման հանդիսավոր արարողության օրը:
Արարողության ժամանակ մարզադաշտի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «Մենք դեմ ենք օլիմպիական խաղերին» կարգախոսով:
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն ելույթի ժամանակ ստիպված է եղել բարձրացնել իր ձայնը` բողոքողների վանկարկումները լռեցնելու համար: