ՌԵԿՈՐԴ ՄԱՐՏՈՒՂՅԱԿՈՒՄ

12:57 - 27 Հուլ, 2021

Սուսերամարտում ռեկորդներ չեն գրանցվում, բայց  մարտուղյակում  լինում են  հաջողություններ, որոնք   համարվում  են որպես բարձրագույն նվաճումներ:

Նորագավիթի սուսերամարտի  մասնագիտացված մարզադպրոցի սան, գեղեցկատես Անահիտ Նավասարդյանը չորս մեդալի արժանացավ Վրաստանի Քութաիսում  զուգահեռաբար անցկացված միջազգային պատանեկան  և երիտասարդական մրցաշարերում:

Անահիտը չեմպիոն դարձավ երիտասարդական մրցաշարի խոցասուսեր  և պատանեկանի ճկասուսեր մրցաձևերում: Նա այդքանով չբավարարվեց: Ճիշտ է մրսել , հիվանդացել , ջերմում էր, բայց անկոտրում կամքի տեր մարզուհին իր ունակությունները դրսևորեց  նաև պատանեկան  / խոցասուսեր /  և երիտասարդական / ճկասուսեր /  զենքաձևերում  ու  գրավեց համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:

Իրենց զենքաձևերում հաղթողներ դարձան նաև  Հովհաննես Մուրադյանը, Աիդա Ալոյանը,Բորիս Դադայանը, Արսեն Դադայանը:

Երկրորդ  մրցանակով տուն վերադարձան Վրույր Հովհաննիսյանը, Գրիգոր Պապոյանը, Ալիկ Նավասարդյանը:

Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Գագիկ Մորիկյանը, Արսեն Դադայանը և Գագիկ Դավթյանը:

Ճկասուսերակիրների թիմի ավագ մարզիչն է Գագիկ Հովհաննիսյանը , իսկ խոցասուսերինը ՝ Արմեն Նավասարդյանը:

Այլ նորություններ