Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Բանակային մարզիկների թիմը / ԲԿՄԱ / իններորդ հանդիպումը անցկացրեց մրցաշարում: Մրցակիցն էր «Ուրարտուն», որին ԲԿՄԱ –ան հաղթեց 105:70 հաշվով: Դա թվով նրա տոնած ութերորդ հաղթանակն էր:
Դիպուկությամբ աչքի ընկավ հաղթող թիմի խաղացող Սամվել Գևորգյանը՝ 32 միավոր: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին, բայց կատարեց ընդամենը մեկ արդյունավետ փոխանցում:
Այսօր, Օլիմպավանում, ժամը 22. 00 -ին տեղի կունենա «Ֆոքսիս» - «Հատիս » թիմերի մրցախաղը: