Տոկիոյի օլիմպիական խաղերում, այսօր՝ հուլիսի 28 –ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ ունեցավ միայն լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը: Օլիմպիական լողավազանում նա մասնակցեց 100մ. ազատ լողաոճի որակավորման փուլին:
Երևանցի 18 –ամյա մարզուհին իր հնարավորություններից թոյւլ հանդես եկավ, անձնական ցուցանիշից ցածր վայրկյաններ ցույց տվեց / 59.18վրկ. /, եզրափակիչ չմտավ և ավարտեց իր օլիմպիական ելույթը:
Վաղը՝ հուլիսի 29 –ին, Հայաստանից դարձյալ մեկ մարզիկ հանդես կգա խաղերում: Բռնցքամարտի մրցաշարում իր առաջին մենամարտը կանցկացնի Արման Դարչինյանը (75 կգ): Նրա մրցակիցն է սլովակ Անդրեյ Սեմեզը: