ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ

09:27 - 07 Օգո, 2021

Այսօր կեսգիշերին  Տոկիոյից հայրենիք վերադարձավ հունահռոմեական ըմբշամարտում մարզական բոլոր բարձունքները նվաճած, 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։

Անվանի վարպետի հետ էր հայրը ՝ անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։

<< Զվարթնոց >> օդանավակայանում օլիմպիականներին դիմավորեցին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ  Խաչատրյանը, տարբեր մարզական գերատեսչությունների աշխատակիցներ, մարզասերներ։

ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը խոսեց մեր ըմբիշների մրցելույթներից և հավելեց, որ մանրամասները կներկայացնի նախատեսվող մամուլի ասուլիսում։

 

Այլ նորություններ