Առաջիկա սեպտեմբերի 4 – 11 –ը Ռուսաստանի Կազան քաղաքում կանցկացվի ԱՊՀ երկրների առաջին մարզական խաղերը:
Անշուշտ, այդ ստուգատեսը խոշոր իրադարձություն է և իր ծավալով հիշեցնում է համամիութենական միջոցառումները: Դատեցեք ինքներդ. ծրագրում ընդգրկված է 16 մարզաձև:
Բադմինթոն,բասկետբոլ ( 3x3), բռնցքամարտ, ռուս- շվեյցարական ՝ գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, կարատե, կորեշ, սեղանի թենիս, հրաձգություն, սամբո, ըմբշամարտ, ստենդային հրաձգություն, մութայբոքսինգ, սպորտային պարեր, ֆուտզալ, գեղարվեստական մարմնամարզություն:
Հայաստանը մրցավայր կգործողի 10 մարզաձև ներկայացնող 54 մարզիկ –մարզուհի:
Մրցաշարին մասնակցելու իրավունք է վերապահված մինչև 23 տարեկան մարզիկների:
Հուսանք, որ մեր պատվիրակները արժանապատիվ մրցելույթներ կունենան և մրցանակներով կվերադառնան հայրենիք: