ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11:37 - 03 Հուլ, 2026

Լոզանում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի համաժողովում հաստատվել են  քառամյա խոշոր մրցաշարերը հյուրընկալող քաղաքների  ընտրակարգի   որոշ  փոփոխություններ: Դրանց հիման վրա կորոշվի  2036թ. ամառային օլիմպիական խաղերի մրցավայրը: Սպասվում է, որ ընտրությունը տեղի կունենա  2029թ.  ամռանը։

Նշած  բարեփոխումը սկսվել է դեռևս 2019թ.,  երբ ձմեռային և ամառային խաղերի համար ստեղծվեցին  հանձնաժողովներ, որոնցում ընդգրկված են ինչպես գործկոմի,  այնպես էլ ՄՕԿ-ի անդամները:

ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին առաջարկեց  վերանայել «Պատրաստ ապագայի համար» նախաձեռնությունը, որպեսզի  ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դառնա և համաշխարհային սպորտի գլխավոր  կառույցից  ավելի շատ մարդիկ  ներգրավվեն աշխատանքներում:

Այդպիսով, 2036թ. օլիմպիական մայրաքաղաքի ընտրությունը կընթանա հետևյալ ընթացակարգով. 2027թ.  մարտին ՄՕԿ-ը կկազմի այն թեկնածու քաղաքների ցանկը, որոնք հայտնել են խաղերը հյուրընկալելու իրենց մտադրությունը: Դրանից հետո կսկսվի «Ռազմավարական երկխոսության» փուլը, որի ընթացքում թեկնածուները կբանակցեն ՄՕԿ-ի հետ, կտրամադրեն ֆինանսական երաշխիքներ և կլրացնեն հատուկ հարցաթերթիկներ:

2028թ.  կկազմվի «նախընտրելի թեկնածուների» ցանկը: Այնուհետև ՄՕԿ –ի հանձնաժողովը կկազմի վերջնական զեկույցը:

Եզրափակիչ փուլ անցածները կմասնակցեն նաև 2029թ. ՄՕԿ-ի նստաշրջանում նախատեսված  ընտրություններին։

ՄՕԿ-ի անդամները առաջիկա տարիների ընթացքում մշտական կապի մեջ կլինեն թեկնածուների հետ և կստանան համապատասխան տեղեկատվություն։

 

Այլ նորություններ