ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ

15:17 - 25 Օգո, 2022

Բրյուսելում  տեղի է ունեցել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  աշխատանքային խմբի անդամների  հանդիպումը:  

Քննարկման հիմնական հարցը  ԵՕԿ գլխավոր ասամբլեայի ձևաչափի թեման է եղել։

Խոսվել է նաև նոր ուղիներ փնտրելու մասին :

Աշխատանքային  խմբի անդամները հանդես են եկել  բազմաթիվ գաղափարներով ու  առաջարկներով: Տեղի է ունեցել մտքերի  փոխանակություն:

Առաջարկները կներկայացվեն Հունաստանի Կոստա Նավարինոյում առաջիկա  սեպտեմբերի 29-ին նախատեսված ԵՕԿ –ի գործկոմի նիստի հաստատմանը:

 

Այլ նորություններ