Հայ լեռնադահուկորդները կմասնակցեն «Տոպոլինո»-ի գավաթին

10:00 - 02 Մար, 2016

Հայաստանը ներկայացնող պատանի լեռնադահուկորդները մարտի 2-ից 5-ը կմասնակցեն Իտալիայի Ֆոլգարիա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարի:

«Տոպոլինո»-ի գավաթի խաղարկությունում հանդես կգան 3 մարզիկ՝ Հարություն Հարությունյան, Վազգեն Առաքելյան, Ժիրայր Ատաքելյան (Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի սաներ):

 «Մեր լեռնադահուկորդները Իտալիայում կունենան երկու մեկնարկ: Կմրցեն հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Գավաթին խաղարկությանը ըստ տարիքային խմբերի կմասնակցեն մոտ 300 մարզիկ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ