ՑԱՆԿԱԼԻ ԵՎ . . . ՑԱՎԱԼԻ ՈՉ – ՈՔԻ

10:07 - 09 Հոկ, 2021

Ֆուտբոլի աշխարհի 2022թ.  առաջնության ընտրական  փուլի ծրագրով Հայաստանի ազգային հավաքականը Ռեյկյավիկում մրցեց Իսլանդիայի ընտրանու հետ:

Առաջինը հաջողության հասավ մեր թիմը: Մրցման  35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը բացեց հաշիվը, որը մեծ ուրախություն պարգևեց հայ ֆուտբոլասերներին:  Երկրորդ խաղակեսում, ավաղ, տանտերերը հավասարեցրին հաշիվը և մրցավեճում գրանցվեց ոչ- ոքի ՝ 1 : 1:  

Մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորող Գերմանիայի թիմից հետո,  երկրորդ և երրորդ հորիզոնականները 12 –ական  միավորով զբաղեցնում  են Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները:

Կաշվե գնդակի  հայաստանցի վարպետներին  Բուխարեստում  հոկտեմբերի 11 –ին կհյուրընկալի Ռումինիայի թիմը: 

 

Այլ նորություններ