ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

11:37 - 29 Հոկ, 2021

Չինաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը:

Դրամագետների համար պատրաստվել է ժետոնների  տասը հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը  վճարման  պաշտոնական միջոց է և կարող ընդունել ՉԺՀ-ի ցանկացած ֆինանսական հաստատություն: Դրանցից չորսը ոսկուց են, իսկ մյուս վեցը՝ արծաթից։ Բացի այդ, կենտրոնական բանկը նվեր է պատրաստել  երկրի բնակիչների համար: Դրանք պղնձի համաձուլվածքից պատրաստված երկու մետաղադրամներ են, որոնք շրջանառության մեջ կմտնեն առաջիկա օրերին։ 

Թանկարժեք հուշադրամների դիմերեսին պատկերված է 24 –րդ  ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանիշը, որը զարդարված է Չինական Մեծ պատի պատկերներով և ձյան փաթիլներով: 

Դարձերեսին  խաղերի  ծրագրում ներառված  մարզաձևերի գծապատկերներն  են և թալիսմանները։ 

Ինչ վերաբերում է պղնձե մետաղադրամներին, ապա անվանական արժեքից բացի, այնտեղ առաջիկա ձմեռային մարզահանդեսի տարբերանշանն է:

Այլ նորություններ