Ստամբուլում դեկտեմբերի 6 – 19 –ը նշանակված կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը համաճարակի ծանր իրավիճակի պատճառով չեղարկվել է: Այս մասին հայտնում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA):
Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը ասել է, որ կարևորը մասնակիցների առողջությունն է: Որոշ թիմեր նախապատրաստվում են առաջնությանը: Բայց նրանք մրցաշարի չեղարկման համար չպիտի հիասթափվեն, քանզի առավել կարևոր է մարզուհիների, պաշտոնյաների, շահագրգիռ մյուս հանձնախմբերի անվտանգության ապահովումը:
Ի դեպ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ, այս օրերին, աշխարհի առաջնության նախապատրաստական հերթական հավաքն է Աբովյանում անցկացնում ՀՀ կանանց բռնցքամարտի հավաքականը: