<< Փարիզ - 2024 >> կազմկոմիտեն սկսել է << Ավելացրու շարժումդ >> նախաձեռնությունը: Նպատակը ֆրանսիացի երեխաների պասիվությունը կանխելը, ֆիզիկական շարժումներն ակտիվացնելն է:
Ֆրանսիացի դպրոցականների ավելի քան 80 տոկոսը չի կատարում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները: Դրանց համաձայն՝ երեխաներն ու դեռահասները պետք է սպորտով զբաղվեն օրեկան առնվազն 60 րոպե։
Միջոցառմանը մասնակցում է շուրջ 4700 դպրոցների 700 հազար երեխա։ Ակնկալվում է, որ արշավում կընդգրկվի հինգ մայրցամաքների 29 երկրների 46 ֆրանսիական դպրոցների 26,500 սովորող:
Անցյալ տարվա փորձնական տարբերակը հասանելի է եղել ավելի քան 500,000 դպրոցականի:
Երկրորդ տարին անցկացվող այս նախագիծը հանդիսանում է << Փարիզ 2024 >> ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունը: Ծրագրի շնորհիվ սպորտը դպրոցներում առավել կարևոր է դառնում, հատկապես՝ ներկայիս առողջապահական բարդ համատեքստում:
Ակցիային աջակցում է ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկետը: