Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը:
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի թիմերի հետ: Առաջնությունը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայի Տա-Քալի քաղաքում:
Մինչև 16 տարեկան տղաների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի իրենց հասակակաիցների հետ:
Խաղերը կանցկացվեն հուլիսի 12-17-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մինչև 18 տարեկանների մեր թիմը B ենթախմբում կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումները նշանակված են հուլիսի 24-31-ը՝ Սան Մարինոյում:
Մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում:Մրցակիցներն են Կիպրոսի և Մոլդովայի թիմերը: Հանդիպումները ՝ հուլիսի 12-17-ը՝ Ալբանիայի Կորչե քաղաքում:
Մինչև 20 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը B դիվիզիոնի B ենթախմբում է և կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ:
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-17-ը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: