2022թ. կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադան նախատեսված էր անցկացնել Մոսկվայում: Բայց շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / մրցաշարը տեղափոխել է Հնդկաստանի Չեննայ քաղաք:
Ենթադրվում է, որ այդ ստուգատեսը կսկսվի հուլիսի վերջերին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան թիմային մրցաշար է՝ ՖԻԴԵ-ի անդամ երկրների համար: Առաջին անգամ ստուգատեսն անցկացվել է 1927թ.Լոնդոնում։ 1950 թվականից մրցումները տեղի են ունենում երկամյա ձևաչափով։ Վերջին մրցաշարն անցկացվել է 2018թ. Վրաստանում։ 2024 թ. օլիմպիադան կանցկացվի Բուդապեշտում։
Անկախ Հայաստանի շախմատի հավաքականները ավանդաբար հաջողության են հասնում համաշխարհային օլիմպիադաներում: