
Բրիսբենում 2032թ. նախատեսված ամառային օլիմպիական խաղերում մարզիկների ավանը ենթադրվում է կհիմնվի 19 - րդ դարում կառուցված երկաթուղային կայարանի տեղում:
Մասնագետների համար անհասկանալի է, թե ինչպես է կայարանը ինտեգրվելու շրջակա տարածքին, կամ արդյոք այն քանդվելու է, թէ՝ ոչ: Նշվում է, որ նախագծման և հետազոտման աշխատանքները նոր են սկսվել։
Հիշեցնենք, որ 2026թ. Միլանի ձմեռային խաղերի գլխավոր օլիմպիական գյուղը նույնպես կառուցվել է երկաթուղային բեռնատար գնացքների կայարանի տեղում։
Բրիսբենի օլիմպիական գյուղը նախատեսված է 10,000 մարզիկ – մարզուհու համար:
Քվինսլենդի փոխվարչապետ Ջարոդ Բլայջը նախկինում հայտարարել էր, որ խաղերից հետո քաղաքը կստանա մոտ 2000 նոր բնակարան։ Սակայն ավստրալացի լրագրողները տեղեկացել են, որ Բրիսբենի քաղաքապետ Թոնի Ուիլյամսն առաջարկել է նվիրաբերել գոյություն ունեցող տները՝ Ավստրալիայի և Սինգապուրի զինված ուժերի զինվորներին տեղավորելու համար, որոնք հաճախակի լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Քվինսլենդի շրջանում։